Матч ТВ-ն հայտնում է, որ ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը չորեքշաբթի ժամանել է Երևան՝ բանակցելու «Արարատի» հետ։
56-ամյա մասնագետի հետ պայմանագիրը դեռ ստորագրված չէ, կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, գրում է աղբյուրը։
Երեկ Գրիգորյանը լքել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Մինչ այդ Գրիգորյանը Հայաստանում գլխավորել է «Ուրարտուն» ու «Ալաշկերտը»։ 2021 թվականից նա աշխատում է ԲԿՄԱ-ի կանանց թիմում։























































