Այսօր կայացավ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Վան»-«Ուրարտու» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Տանտերերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Համլետ Ասոյանը։
Տուրի մյուս խաղում «Նոան» և ԲԿՄԱ-ն չպարզեցին հաղթողին՝ 0-0։
Այս տուրից հետո «Ուրարտուն» 28 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Վանը» 17 միավորով 5-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն և «Նոան» համապատասխանաբար 7 և 5 միավորով զբաղեցնում են 9-րդ և 10-րդ տեղերը։