«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հայտարարել է, որ ղեկավարությունը վստահում է թիմի գլխավոր մարզիչ Չավիին։
Անցած շաբաթ կատալոնական ակումբը ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ (3-3)՝ զգալիորեն նվազեցնելով Չեմպիոնների լիգայի խմբից դուրս գալու շանսերը, իսկ հետո կլասիկոյում պարտվեց «Ռեալին» (1-3):
«Թիմին պակասում է լավատեսությունը։ Հանդերձարանում ոչ մի խնդիր չկա։ Անկասկած, մենք լիովին վստահում ենք Չավիին»,- Ռաֆայի խոսքերն է փոխանցում AS-ը։
«Բարսելոնան» իր հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 20-ին՝ Իսպանիայի առաջնության շրջանակում մրցելով «Վիլյառեալի» դեմ։
AS-ը գրում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունում հասկանում են, որ վնասվածքներն ու մրցավարական որոշումները նկատելիորեն ազդել են թիմի՝ վերջին խաղերում գրանցած արդյունքների հետ։
























































