Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե Չավին այս մրցաշրջանում չկարողանա հաջողության հասնել։ Այս մասին գրում է Goal-ը։
ԱԱ-2022-ից հետո Էնրիկեն ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի, և արդեն շատ ակումբներ են ցանկանում հրավիրել նրան։ Նշվում է, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է փորձառու մարզչի հետ համագործակցությամբ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» իր վերջին տիտղոսը նվաճել է (2015թ) հենց Էնրիկեի գլխավորությամբ։
























































