Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ կարիերան կավարտի իսպանական ակումբում․
«Կարիերաս կավարտեմ «Ռեալում»։ Ոչ մի այլ տարբերակ չկա»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում Onda Cero-ն։
Բենզեման անցած մրցաշրջանում դարձել է Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։ Լա Լիգայի 32 խաղում նա խփել է 27 գոլ, Չեմպիոնների լիգայի 12 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ։