Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է այն լուրերը, թե «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով այս մրցաշրջանում արդեն 20 գոլ է խփել բոլոր մրցաշարերում, կարող է միանալ մադրիդյան թիմին։
«Հոլա՞նդ․․․ Ես պատկերացում չունեմ, թե որքան է գրված նրա պայմանագրում որպես փոխհատուցում։ Մենք արդեն հավաքել ենք լավագույն խաղացողներին»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կարիմ Բենզեմայի հեռանալուց հետո Հոլանդը կդառնա Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը։
Միևնույն ժամանակ, ֆրանսիացին դժվար թե հեռանա թիմից մոտակա ժամանակ, քանի որ ֆուտբոլիստը երեկ հայտարարել է, որ մտադիր է կարիերան ավարտել իսպանական գրանդում։
























































