Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արձագանքել է այն փաստին, որ «Մանչեսթեր Սիթին» ճանաչվել է France Football-ի վարկածով նախորդ մրցաշրջանի լավագույն ակումբ։
«Քաղաքաբնակները» հաղթել էին միայն Անգլիայի առաջնությունը 2021/22 մրցաշրջանում, իսկ «սերուցքայինները» նվաճեցին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը և Չեմպիոնների լիգան:
«Մանչեսթեր Սիթին» նվաճե՞լ է տարվա լավագույն ակումբի մրցանակը։ Դե ինչ, շնորհավորում եմ թիմին։ Ակումբը հիանալի նախագահ, մարզիչ և խաղացողներ ունի: Սա հիանալի ակումբ է, և այդս հարցում չպետք է լինի որևէ «բայց», — ասել է Պերեսը արարողության ժամանակ։
Երեկ «Ոսկե գնդակը» ստացավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։
























































