Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հերթական անգամ հերքել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ թիմի հետաքրքրության մասին լուրերը։
Հիշեցնենք, որ ամռանը պորտուգալացուն որոշ միջազգային ԶԼՄ-ներ ուղարկում էին մադրիդյան ակումբ։
«Ես երբեք չեմ խնդրել Ռոնալդուին տեղափոխվել «Ատլետիկո»։ Ինչպես ես ինձ չեմ տեսնում «Ռեալում», այնպես էլ Կրիշտիանուին չեմ տեսնում «Ատլետիկոյում», — ասել է Սիմեոնեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» խաղացել է 2009-ից 2018 թվականներին, որից հետո տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»։ Կրիշտիանուն իր կարիերայի ընթացքում ամենաշատ գոլերը խփել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում։
























































