Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն արձագանքել է France Football ամսագրի վարկածով «Մանչեսթեր Սիթիի»՝ որպես մրցաշրջանի լավագույն թիմ ճանաչմանը։
Փարիզում «Ոսկե գնդակի» հանդիսավոր արարողության ժամանակ անգլիական ակումբին մրցանակ է հանձնվել։ Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է «Լիվերպուլը», երրորդը՝ Մադրիդի «Ռեալն» է, որն անցած մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգան, Իսպանիայի առաջնությունը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։
«Երրո՞րդ տեղ․․․ Մադրիդի «Ռեալը» գոհ է»,- գրել է ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում.
Գերմանացի ֆուտբոլիստը նաև շնորհավորել է թիմակիցներ Տիբո Կուրտուային և Կարիմ Բենզեմային Լև Յաշինի մրցանակի և «Ոսկե գնդակի» համար։
«Հաճելի է քո թիմում ունենալ աշխարհի լավագույն խաղացողին ու լավագույն դարպասապահին: Շնորհավորում եմ Տիբո Կուրտուային և Կարիմ Բենզեմային։ Լիովին արժանի են դրան»,- ավելացրել է կիսապաշտպանը։
























































