Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շնորհավորել է Տիբո Կուրտուային և Կարիմ Բենզեմային «Լև Յաշինի» մրցանակի և «Ոսկե գնդակի» համար։
«Ինձ համար պատիվ է մարզել աշխարհի լավագույն դարպասապահին և «Ոսկե գնդակի» դափնեկրին: Շնորհավորում եմ իմ ընկերներ Կարիմին և Տիբոյին»,- գրել է Անչելոտին Թվիթերում։
Բենզեման նախորդ մրցաշրջանում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ռեալի» հետ հարձակվողը նվաճել է առաջնության չեմպիոնությունն ու Իսպանիայի սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան՝ դառնալով բոլոր երեք մրցաշարերի լավագույն ռմբարկու։
























































