«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 20-րդ տեղն է զբաղեցրել «Ոսկե գնդակի» քվեարկությունում։ Այս մասին հայտնում է մրցանակի՝ պաշտոնական էջը։
Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին ԱՊԼ 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 7 խաղում էլ 6 գոլ է խփել կարմիր սատանաների կազմում։
Քվեարկությամբ՝ 25-րդ տեղը հավասար միավորներով կիսել են՝
Դարվին Նունյեսը («Բենֆիկա» / «Լիվերպուլ»), Կրիստոֆեր Նկունկուն («ՌԲ Լայպցիգ»), Ժոաու Կանսելուն («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիո Ռյուդիգերը («Չելսի» / «Ռեալ»), Մայք Մենիանը («Միլան»), Ջոշուա Կիմիխը («Բավարիա»)
22-րդ տեղը հավասար միավորներով կիսել են․
Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)
21-րդ տեղում է Հարի Քեյնը («Տոտենհեմ»)։
Հիշեցնենք՝ France Football-ի վարկածով «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 17-ին, և կմեկնարկի ժամը 22։30։ Մրցանակի հիմնական հավակնորդը «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման է։
























































