«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին կարծում է, որ իր հայրենակից Լիոնել Մեսսին արժանի է նվաճելու «Ոսկե գնդակը», որը կշնորհվի այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Փարիզում։
Հիշեցնենք, որ այս մրցանակի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման է։
Մասնագետի կարծիքով, եթե Մեսսին ստանա «Ոսկե գնդակը», ապա ոչ ոք դեմ չի լինի, քանի որ ՊՍԺ-ի հարձակվողն աշխարհի լավագույն խաղացողն է։
«Լավ կլիներ, եթե «Ոսկե գնդակը» միշտ շնորհվեր Մեսսիին։ Բենզեման այն խաղացողն է, ով արժանի էր դրան՝ վճռորոշ դեր խաղալով «Ռեալի» հաջողություններում: Սրանք երկու տարբեր բաներ են, որոնք չեն կարող խառնվել միմյանց հետ»,- Սամպաոլիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Նախորդ մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Համեմատության համար՝ Բենզեման 46 հանդիպումներում խփել է 44 գոլ և կատարել 15 արդյունավետ փոխանցում։
























































