«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Մադրիդի «Ռեալի» հետ Լա լիգայի 9-րդ տուրի խաղից հետո (1:3) մտել է մրցավարների սենյակ, հայտնում է Marca-ն։
«Երբ խաղն ավարտվեց, իսկ մրցավարական թիմը հանդերձարանում էր, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտավ սենյակ և մի քանի անգամ պարզաբանումներ խնդրեց խաղի ընթացքում որոշակի իրավիճակների վերաբերյալ: Այդ կապակցությամբ նրան խնդրել են հեռանալ սենյակից, այլ միջադեպեր չեն եղել»,- ասված է մրցավար Խոսե Մարիա Սանչես Մարտինեսի զեկույցում:
Աղբյուրի համաձայն՝ Լապորտան դժգոհ է եղել նրանից, որ 75-րդ րոպեին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ընկնելուց հետո չի նշանակվել 11 մետրանոց, իսկ 90-րդ րոպեին Ռոդրիգոյի և Էրիկ Գարսիայի պայքարի դրվագում 11 մետրանոց է նշանակվել կատալոնական ակումբի դարպասին։