«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է Լա Լիգայի 9-րդ տուրում «Ռեալից» կրած պարտության մասին (1:3):
«Սա մեծ հիասթափություն է։ Կարծում եմ, որ առաջին խաղակեսում ձախողվեցինք խաղի այն հատվածում, որտեղ մրցակիցներն ուժեղ են՝ անցումներ պաշտպանությունից հարձակում։ Առաջին գոլի դրվագում մենք պետք է խուսափեինք հակագրոհից, երկրորդում՝ նույնը։
Երբեմն «Ռեալը» գնդակ չունի, բայց երկու հնարավորությունից հետո երկու գոլ է խփում: Դա է այս թիմի ուժը: Սրանից պետք է դասեր քաղել»,- կատալոնական ակումբի պաշտպանի խոսքն է մեջբերել Marca-ն։























































