«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Առաջին կեսում մենք ավելի լավն էինք, սառնասիրտ էինք գործում և արդյունավետ էինք։ «Բարսելոնան» սիրում է բարձր պրեսինգ կիրառել, բայց մենք վստահ էինք սկսում գրոհները մեր դարպասից։ Պաշտպանությունում լավ խաղացինք։ Թիմը կենտրոնացած էր խաղի վրա և ազատ գոտիներ չտվեց։ Առաջին կեսն առանցքային էր։
Երկրպագուները միշտ մեզ հետ են եղել, բայց նախորդ մրցաշրջանն ավելի է մտերմացրել մեզ։ Խաղը երեկոյան չէր, բայց մթնոլորտը նման էր Չեմպիոնների լիգայում տիրող իրավիճակին»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել AS-ը։