«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Էլ Կլասիկոյում «Ռեալից» կրած պարտության (1:3):
«Ինձ անհանգստացնում է այն, որ մենք չխաղացինք մեր մակարդակին համապատասխան։ Եվ առաջին գոլի նման գոլեր չպետք է բաց թողնենք։ Պետք է խախտել կանոնները նման իրավիճակում։
Ես հիաթափված եմ։ Մենք պետք է ավելի զգոն լինենք։ Հիմա մենք չենք անում այն, ինչ պետք է անենք»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։























































