Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Մալյորկան» ընդունել է «Սևիլիային»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակոՎ։
Հանդիպման միակ գնդակը խաղի 53-րդ րոպեին հեղինակել է Նեմանյա Գուդելը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։
«Սևիիան» 9 միավոր է վաստակել և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ «Մալյորկան» 9 միավորով 12-րդ տեղում է։
Տուրի մյուս խաղում էլ «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Էլչեին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Խաղի հաշիվը բացվել է 29-րդ րոպեին․ Պերե Միլյան անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու առաջ մղել հյուրերին։ 41-րդ րոպեին 11-մետրանոց հարվածից խփած գոլով աչքի է ընկել Էդինսոն Կավանին՝ իր առաջին գոլը խփելով Իսպանիայի առաջնությունում։ Առաջին կեսին ավելացված 7-րդ րոպեին Կավանին դուբլ է ձևակերպել։
«Էլչեի» կազմում էլ դուբլ է հեղինակել Միլյան և իր թիմին փրկել պարտությունից։
«Վալենսիան» վաստակել է 14 միավոր և մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Էլչեն» 3 միավորով վերջին տեղում է։























































