Բուլղարիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Հեբարի» դեմ խաղում Սոֆիայի ԲԿՄԱ-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլային փոխանցումն էր բուլղարական թիմի կազմում։
Հանդիպման 56-րդ րոպեին նրա կատարած փոխանցումից հետո թիմակիցը կարողացել է դուբլ ձևակերպել։
ԲԿՄԱ- ն այս խաղում 4-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել։
Նշենք նաև, որ այս հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Շաղոյանը նաև գոլ էր գրանցել իր անվան դիմաց, սակայն գլխավոր մրցավարը չեղարկել է այն՝ VAR-ի կրկնապատկերը դիտելուց հետո։
Սոֆիայի ԲԿՄԱ-ն 12 խաղից վաստակած 28 միավորով գլխավորում է Բուլղարիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։