«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է այն շրջանի մասին, երբ շշուկներ էին պտտվում, թե ինքը կարող է տեղափոխվել այլ թիմ, ինչպես նաև մեկնաբանել է իր դերը՝ որպես ակումբի պահեստային կազմի խաղացող․
«Մայիսին ես որոշեցի, որ ցանկանում եմ մնալ։ Իմ կարծիքը երբեք չի փոխվել այս ամբողջ ընթացքում։ Ես հանգիստ էի մնում, բայց հետո դու հասկանում ես, որ բոլոր կողմերից քեզ վրա ճնշում է գործադրվում՝ մամուլից, նախագահից՝ բոլորից։ Բայց ես ցանկանում էի մնալ «Բարսայում», այնպես որ այդ ամենն ինձ չէր կաշկանդում։
Չավիի հետ հարաբերություննե՞րը․ Մենք քիչ ենք շփվում, բայց խոսում ենք միայն ֆուտբոլի մասին։ Ես գիտեի, որ մրցաշրջանի սկզբում քիչ խաղաժամանակ կստանա։ Ցանկանում եմ նորից տիտղոս նվաճել։ «Բավարիայի» դեմ խաղում ես մեկնարկային կազմում չէի, և հույս ունեմ, որ «Ռեալի» դեմ խաղում դաշտ դուրս կգամ։ Հնարավոր է՝ Չավին արդեն ամեն ինչ որոշել է, բայց սովորաբար մենք ոչինչ չենք իմանում մինչև բուն խաղի օրը»,- դե Յոնգի խոսքերն էր փոխանցում Marca-ն։























































