«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի ձեռքբերումների, ինչպես նաև սպասվող Էլ Կլասիկոյի մասին։
«Իհարկե, ես ցանկանում եմ Մեսսիի նման լինել և նույնքան «Ոսկե գնդակ» նվաճել: Գիտեմ, որ շատ դժվար է, պետք է շատ աշխատել։ Բայց, կարծում եմ, որ պատմության մեջ կարող է լինել միայն մեկ Մեսսի։ Անհնար է կրկնել այն, ինչ նա արել է։
Կլասիկոն հանդիպում է, որը շատերն են դիտում: Բոլորը հաճույք են ստանում այս խաղից, և դա է ֆուտբոլի նպատակը: Ֆուտբոլը գոյություն ունի մարդկանց երջանկացնելու համար։ Ես ծնողներիս հետ էի գնում խաղերի, միշտ շատ էին «Բարսելոնայի» երկրպագուները։ Ես հիացած էի»,- ավելացրել է Պեդրին»,- Պեդրիի խոսքն է մեջբերել L’Equipe-ը:























































