«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Լա լիգայի 9-րդ տուրում կհյուրընկալի կատալոնական ակումբին։
««Բարսելոնայի» և «Ռեալի» միջև հանդիպումները միշտ շատ կարևոր են, քանի որ ով հաղթում է նման խաղում, ավելի ուժեղ է դառնում, իսկ պարտվողը, համապատասխանաբար, բարոյական հարված է ստանում, որը ցավոտ է լինում։
Եթե արդյունքի հասնենք ու շարունակենք գլխավորել աղյուսակը, դա մեզ էլ ավելի կուժեղացնի։ Մենք ունենք լավագույն խաղային համակարգը: Ընդ որում, «Ռեալը» միշտ պայքարում է մինչև վերջ, դա պետք է հաշվի առնենք։ Հույս ունենք, որ այս խաղում մեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի, ինչպես նախորդ մրցաշրջանում»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։
Հիշեցնենք, որ խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին «Սանտյագո Բեռնաբեուում»:























































