Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Ցուամենին խոսել է Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ սպասվող խաղի մասին։
«Ես շատ ուրախ եմ, որ իմ առաջին Էլ Կլասիկոն անցկացնելու եմ «Սանտյագո Բեռնաբեուում»՝ մեր երկրպագուների հետ: Սա յուրահատուկ խաղ է, ամենակարևոր խաղն աշխարհում։ Երկու թիմերն էլ ցանկանում են հաղթել, բայց մենք կփորձենք դա անել։ Հիանալի պայքար է լինելու լավ թիմի դեմ։ Պետք է ամեն ինչ անենք ու ցույց տանք մեր որակները, որպեսզի հաղթենք։ Մենք «Ռեալն» ենք և չենք ցանկանում պարտվել ոչ մի խաղում։ Այսօր մենք մարզվեցինք սովորականի պես։ Ինչպես մեզ ասաց մարզիչը, մենք պետք է մարզվենք այնպես, ինչպես նախորդ կամ հաջորդ շաբաթ»,- Չուամենիի խոսքն է մեջբերել մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռեալ» — «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15