Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն խոսել է Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնայի» հետ սպասվող խաղի մասին։
«Դուք միշտ պետք է պատրաստ լինեք, քանի որ սա շատ յուրահատուկ խաղ է։ Էլ Կլասիկոյում ամեն ինչ կարող է պատահել: Մեր թիմը պատրաստ է։ Մենք շատ լավ սկսեցինք մրցաշրջանը և բոլորս պատրաստ ենք այս խաղին: Ամեն ինչ անելու ենք հաղթելու համար։
Երկրպագուները մեզ մեծ էներգիա են տալիս։ Նրանք մեզ ոգևորում են և շատ օգնում։ Մենք սպասում ենք նրանց աջակցությանը»,- Միլիտաոյի խոսքն է մեջբերել Marca-ն։
Էլ Կլասիկոն կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 16-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին: