Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի ծառայություններով, հայտնում է Marca-ն։
«Ռեալը» վաղուց է հետևում Դևիսի ելույթներին. մադրիդցիները պատրաստ են կանադացուն առաջարկել տպավորիչ աշխատավարձ և երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր։
Ալֆոնսոյի պայմանագիրը բավարացիների հետ ավարտվում է 2025 թվականին։ Այժմ պաշտպանը 21 տարեկան է։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 մլն եվրո։ Դեյվիսը համարվում է Կանադայի հավաքականի առաջատարը և կմասնակցի առաջիկա ԱԱ-ին։























































