Ֆերնանդո Մորիենտեսը համաձայն չէ, որ «Ռեալը» պետք է ձեռք բերի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ֆրանսիացի հարձակվողը, ով երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և մերժել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը, ցանկանում է հունվարին հեռանալ ակումբից։
«Եթե Մբապեն մոտ լինի «Ռեալ» տեղափոխվելուն, ապա նրա կողմից նորմալ չի լինի այս քայլն այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ ամռանը։
Առայժմ Մադրիդի «Ռեալը» կատարել է իր տնային աշխատանքը՝ իր տրամադրության տակ մրցունակ թիմ ունենալով։ Եվ նրանք Մբապեին ձեռք բերելու կարիքը չունեն»,- մեջբերում է մադրիդցիների նախկին հարձակվողին Marca-ն։