«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ ակումբի ղեկավարությունը դեռևս վստահում է գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին։
«Մենք դեռ վստահում ենք Չավիին։ Նա շատ լավ գիտի ակումբը, համակարգը, նա հիանալի մարդ է և անհավանական մարզիչ։
Չավին դեռ մեծ հաջողությունների կհասնի մեզ հետ»,- Լապորտային մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այժմ առաջատարն է Իսպանիայի առաջնությունում՝ խփած ու բաց թողած գոլերի քանակով առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից»։ Բայց դրա հետ մեկտեղ կատալոնացիները միայն երրորդն են իրենց խմբում Չեմպիոնների լիգայում։