«Ռեալն» ու Emirates-ը երկարաձգել են գործող պայմանագիրը։
Համաձայնագիրն իսպանական ակումբի և ԱՄԷ-ի ավիաընկերության միջև նախատեսված է մինչև 2026 թվականը, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Ըստ Marca-ի, «Ռեալը» տարեկան 70 մլն եվրո կստանա։ Գումարը կարող է հասնել 80 մլն եվրոյի՝ կախված սպորտային հաջողություններից։
Հիշեցնենք, որ կողմերը համագործակցում են 2011 թվականից, իսկ 2013 թվականին Emirates-ը դարձել է ակումբի գլխավոր հովանավորը։