Իտալական «Ռոման» շարունակում է նախապատրաստվել Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի բելգիական «Գենտի» դեմ հանդիպմանը: Պաուլու Ֆոնսեկայի թիմը այսօր հերթական մարզումն է անցկացրել:
Այդ մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 31-ամյա ֆուտբոլիստը ընդգրկված է հռոմեական ակումբի հայտացուցակում:
The Europa League is back…
— AS Roma English (@ASRomaEN) February 19, 2020
Final preparations underway ahead of #RomaGent! 🟡🏃♂️🔴 #ASRoma pic.twitter.com/DmQm9HjIVT
Հենրիխի թիմակից Քրիս Սմոլինգը խոսել է առաջիկա խաղի մասին:
«Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Թիմը քրտնաջան մարզումներ է անցկացրել և պատրաստ է մոտակա խաղին: Իհարկե, պաշտպանությունում որոշ սխալներ կան, բայց մենք մարզչի հետ միասին փորձում ենք շտկել դրանք»,-ասել է Սմոլինգը:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա փետրվարի 20-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 1,46 գործակցով, «Գենտի» հաղթանակը ՝ 7, իսկ ոչ ոքին՝ 4,55: