«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դժգոհ է թիմի պաշտպան Ժերար Պիկեից, հայտնում է Sport.es-ը։ Մասնագետին չեն գոհացրել վետերանի գործողությունները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ինտերի» դեմ խաղում (3:3)։
Չավին դիտարկում է ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոյին՝ որպես Պիկեի փոխարինող Իսպանիայի առաջնության «Ռեալի» դեմ առաջիկա խաղում։
Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալվի «Ռեալին»։
Էլ Կլասիկոն կկայանա հոկտեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին։