«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կարծում է, որ հարձակվող Ժոաո Ֆելիշը մեծ հաջողությունների կհասնի մադրիդյան ակումբում:
Նա նաև խասել է ՊՍԺ-ի խաղացող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխության մասին․
Ինչ վերաբերում է Մբապեին, ապա մենք նրա կարիքը չունենք․․․ և չէինք էլ ունենա, նույնիսկ եթե յուրաքանչյուր թիմ ունենա իր սեփական Մբապեն»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից 2023 թվականի հունվարին։ Փարիզյան ակումբը պատրաստ է բաժանվել 23-ամյա ֆրանսիացուց միայն 400 միլիոն եվրոյի առաջարկ ստանալու դեպքում։