Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի չորրորդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալվի «Ժալգիրիսին»:
Եղիշե Մելիքյանի թիմը երեկ երեկոյան վերջին մարզումն է անցկացրել Լիտվայի չեմպիոնի դեմ խաղից առաջ: Ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է թիմի մարզման լուսանկարները:
Հիշեցնենք՝ ԿԼ 3-րդ տուրում «Փյունիկը» Երևանում օրեր առաջ մրցել էր «Ժալգիրիսի» դեմ և 2-0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել:
«Փյունիկն» այս պահին H խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 6 միավոր: «Ժալգիրիսը»՝ 1 միավորով, եզրափակում է աղյուսակը։