Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն ասել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը» այս տարի։ Նրա կարծիքով՝ հեղինակավոր մրցանակը կհանձնվի Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային։
«Կարիմը հիանալի ցուցանիշենր ունի, չեմ կարծում, որ նա կարող է կորցնել ձայներ այս քվերակությունում: Իհարկե, այլ խաղացողներ նույնպես շանսեր ունեն, բայց Բենզեմայի ձեռք բերածի և մյուսների նվաճումների միջև հսկայական տարբերություն կա»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում noti Merica-ն։
Հեղինակավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։
Նախորդ մրցաշրջանում Բենզեման Մադրիդի «Ռեալի» կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող։























































