Fastex ՀՊԼ 10-րդ տուրի շրջանակում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Այս խաղում միակ գոլը խփեց Ռաֆիկ Միսակյանը։
Այս հաղթանակից հետո «Շիրակն» իր ակտիվում ունի 11 միավոր և «Արարատի» հետ կիսում է 7-8-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում։
ԲԿՄԱ-ն 6 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։
























































