Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է միանալ ՊՍՎ-ի վինգեր Կոդի Գակպոյի տրանսֆերային մրցավազքին, հայտնում է The Athletic-ը:
Վերջերս «Լիդս Յունայթեդը» հետաքրքրված էր 23-ամյա հոլանդացու ծառայություններով, նույնիսկ հաղորդվում էր, որ կողմերը համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ:
Ամռանը Գակպոն կարող էր հայտնվել նաև «Օլդ Թրաֆորդում», սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններում առաջընթաց չգրանցեց:
Պրեմիեր Լիգայի երկու ակումբներն այժմ շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել ֆուտբոլիստին, սակայն ուժեղ մրցակցություն կունենան Լա լիգայի գործող չեմպիոնների կողմից: Գակպոյի հիանալի մարզավիճակը գրավել է մադրիդյան ակումբի ղեկավարների ուշադրությունը։