Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մասին։
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, «Ատլետիկոն» «Բարսելոնայից» գնեց խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքները։
«Մաքսիմալ հարգանք Սիմեոնեի նկատմամբ։ Նա լեգենդ է, ես նրան շատ բան եմ պարտական։ Կարծում եմ՝ ես հասել եմ իմ ամենաբարձր մակարդակին նրա շնորհիվ»,- Գրիզմանին մեջբերում է Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում 31-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում խփել է 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։























































