Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը տեղափոխվել է Չարենցավանի Վան: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մեր թիմին է միացել հարձակվող Դավիթ Արշակյանը: 28-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Լիտվական «Տրակայում», ամերիկյան «Չիկագոյում», դանիական «Վեյլեում», խորվաթական «Գորիցայում», ռուսական «Ֆակելում», Երևանի «Արարատում»: Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականներում Արշակյանն անցկացրել է մեկական հանդիպում»,-ասված է հայտարարությունում: