Կառլես Պույոլը ներողություն է խնդրել Իկեր Կասիլյասի վերաբերյալ արած կատակի համար․
Ավելի վաղ «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը Թվիթերի իր էջում գրել էր․ «Հուսով եմ՝ կհասկանաք ինձ։ Ես միասեռական եմ։ Բոլորիդ ուրախ կիրակի եմ մաղթում»։
Հավաքականում Կասիլյասի նախկին թիմակից Կառլես Պույոլն այսպես էր արձագանքել նրա գրառմանը․ «Եկել է ժամանակը, որ բոլորին պատմենք մեր պատմությունը, Իկեր»։
Որոշ ժամանակ անց Կաիլյասը ջնջեց գրառումը, ապա հայտնեց, որ իր էջը կոտրել են։
«Ես հասկացել եմ, որ սխալ եմ գործել։ Ներողություն եմ խնդրում չստացված կատակիս համար։ Այն առանց ետին մտքի էր ու միանգամայն անտեղին։ Ես հասկանում եմ, որ դա կարող էր վիրավորել ինչ-որ մեկի զգացմունքները։ Իմ հարգանքն ու աջակցությունն եմ հայտնում ԼԳՊՏ համայնքին»,- գրել է Պույոլը։























































