Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը Լա Լիգայում տարած հաղթանակների քանակով դուրս է եկել երկրորդ հորիզոնական, հայտնում է Mundo Deportivo-ն:
Կապտանռնագույնների ավագը Լա Լիգայում մասնակցել է 334 հաղթական հանդիպման: Այս ցուցանիշով նա երկրորդ հորիզոնականը կիսում է Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսի և մադրիդցիների լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ:
Գործող ռեկորդակիրը Բուսկետսի նախկին թիմակից, այժմ ՊՍԺ-ում հանդես եկող արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է: Նա Պրիմերայում 383 հաղթական խաղի է մասնակցել:
Հատկանշական է, որ այս ցուցանիշով բոլոր 10 լավագույն ֆուտբոլիստները երկու ակումբ են ներկայացնում՝ «Ռեալը» և «Բարսելոնան»:
Բացի Բենզեմայից, Լա Լիգայում այս պահին հանդես եկող խաղացողներից 10-յակում ներառված է նաև «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման: Նրա ակտիվում 298 հաղթանակ կա:























































