Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է «Ատլետիկո» լիարժեք տեղափոխությունը: Ավելի վաղ 31-ամյա ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով հանդես է եկել «Բարսելոնայից».
«Երջանիկ եմ լինել այնտեղ, որտեղ ցանկանում եմ լինել: Շնորհակալ եմ բոլորին»,- գրել է Գրիզմանը Թվիթերի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբն այս հնարավորության համար 20+4 մլն եվրո կվճարի: Հատկանշական է, որ Գրիզմանը «Բարսելոնա» էր տեղափոխվել հենց «Ատլետիկոյից», բայց 2019 թվականին կատալոնացիները նրա համար 126 մլն եվրո էին վճարել: