«Ատլետիկոն» պաշտոնապես «Բարսելոնայից» ձեռք է բերել հարձակվող Անտուան Գրիզմանին։
31-ամյա ֆրանսիացին մադրիդյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։
Ավելի վաղ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին հայտնել էր, որ Գրիզմանի տրանսֆերային արժեքը կկազմի 20-ից 25 միլիոն եվրո՝ կախված բոնուսներից։
Այս մրցաշրջանում 31-ամյա ֆրանսիացին «Ատլետիկոյի» այս մրցաշրջանի 11 խաղում (բոլոր մրցաշարերում) խփել է 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։