«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան ցանկություն է հայտնել վերադառնալ կատալոնական ակումբ։ 38-ամյա իսպանացին ներկայումս խաղում է ճապոնական «Վիսել Կոբեում»:
«Եվս մեկ տարի այստեղ կանցկացնեմ, հետո կտեսնենք: Ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա», բայց չգիտեմ՝ ինչ դերում. մարզիչ, սպորտային տնօրեն կամ այլ բան։
Ամեն դեպքում, ես ստիպված կլինեմ վերափոխվել, քանի որ ինձ դեռ ֆուտբոլիստ եմ զգում»,- ասել է Ինյեստան La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Որպես «Բարսելոնայի» խաղացող՝ Անդրես Ինյեստան առաջին թիմի կազմում անցկացրել է 674 պաշտոնական հանդիպում։ Դրանցում կիսապաշտպանը խփել է 57 գոլ և 138 գոլային փոխանցում կատարել գործընկերներին։