«Բարսելոնայի» տնօրենը հաստատել է Անտուան Գրիզմանի՝ Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը կդառնա մադրիդյան ակումբի խաղացող 20-24 միլիոն եվրոյի դիմաց։
«Գործարքը փակվեց այս շաբաթ: Իմ կարծիքով, մենք կարևոր բանի ենք հասել՝ զգալիորեն թեթևացնելով աշխատավարձերի բյուջեն»,- մեջբերում է Մատեու Ալեմանիին Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը մադրիդյան ակումբում հանդես է գալիս վարձավճարով։