«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա լիգայի 8-րդ տուրում «Սելտայի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
«Առաջին խաղակեսում մենք լավ էինք խաղում, բայց երկրորդում դադարեցինք ճնշում գործադրել: Հոգեբանորեն լավ վիճակում չէինք, իսկ վերջին 10 րոպեներին մրցակիցը լուրջ առավելություն ուներ։ Կարևոր է, որ մենք երեք միավոր վաստակեկինք։
«Ռեալի» հետ խա՞ղը։ Էլ Կլասիկոն անկանխատեսելի է, անցած տարի մենք վատ սկսեցինք ու ավարտեցինք 0-4 հաշվով։ Կփորձենք հաղթել «Ռեալին»»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
«Բարսելոնան» 22 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Կատալոնացիները լրացուցիչ ցուցանիշներով առաջ են «Ռեալից», որը նույնպես ունի 22 միավոր։ «Սելտան» 10 միավորով 11-րդ տեղում է:
Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի «Ռեալի» դեմ հոկտեմբերի 16-ին: