Իսպանացի ԼԳԲՏ-ակտիվիստները քննադատել են Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի՝ իր սեռական կողմնորոշման մասին հայտարարությունը՝ դա ընդունելով որպես կատակ։
«Եթե դա կատակ է, ապա պետք է ջնջեք այն ու ներողություն խնդրեք։ Առաջին ֆուտբոլիստը, որը քամինգ-աութ է արել, ինքնասպանություն է գործել ծաղրանքի պատճառով։ Կարծում էի, որ դուք օրինակ եք»,- Կասիլյասի հասցեին գրել է Իսպանիայի աշխատավորական կուսակցության սոցիալական հարցերի դեպարտամենտի քարտուղար Սանտի Ռիվերոն։
«Մեզ ավելի քիչ հոմոֆոբային կատակներ են պետք»,- գրել է Մադրիդի քաղաքային խորհրդի նախկին անդամ Մարտա Հիգուերեսը։
Հիշեցնենք, որ ավելի ուշ Կասիլյասը ջնջել է գրառումը և ներողություն խնդրել՝ տեղեկացնելով, որ իր օգտահաշիվը կոտրել էին։