Ռեալի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը Թվիթերից հեռացրել է շոկային գրառումը, որում ինքը խոստովանում էր, որ միասեռական է։
Կասիլյասի գրառման մեկնաբանություններում էլ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը գրել է․ «Եկել է ժամանակը, որպեսզի պատմենք մեր պատմությունը, Իկեր»։
Հիշեցնենք՝ 2009 թվականին Կասիլյասը սկսեց հանդիպել հաղորդավարուհի Սառա Կարբոներոյի հետ։ 2016 թվականի մարտի 20-ին նրանք ամուսնացան։ Զույգը 2 տղա ունի։ 2021 թվականի մարտի 12-ին նրանք բաժանվեցին 12 տարվա համատեղ կյանքից հետո։