«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», հայտնում է Daily Star-ը:
Ըստ հրապարակման՝ Դեյվիդ Բեքհեմի ակումբը պատրաստ է պորտուգալացուն մեկ մրցաշրջանի համար վճարել 34 մլն եվրո։ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդեն քննարկել է հարձակվողի հետ հնարավոր տեղափոխությունը:
Լրատվամիջոցները գրել էին, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն ոչ մի եվրոպական ակումբ պատրաստ չէ հետաքրքիր առաջարկ անել ֆուտբոլիստին։
37-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդին» է միացել 2021 թվականի օգոստոսին։
Այս մրցաշրջանում նա ինը հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: