Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆաբիո Միրետտին կարող է տեղափոխվել «Բարսելոնա», իսկ պաշտպան Ալեքս Բալդեն՝ հակառակ ուղղությամբ։ Հաղորդում է Calciomercatoweb-ը:
Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է կայանալ հաջորդ տարի։ «Բարսելոնան» մտադիր չէ բաց թողնել Բալդեին, բայց նրանք տպավորված են Միրետտիի խաղով և կարող են դիտարկել նման առաջարկը:
Այս մրցաշրջանում Բալդեն իր նորամուտը նշեց ակումբի առաջին թիմում։ Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի յոթ խաղում պաշտպանը երեք գոլային փոխանցում է կատարել։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։
19-ամյա Միրետին Յուվենտուսի սան է։ Այս մրցաշրջանում նա 11 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։