Ծաղկաձորում շարունակվում է «ՉեսսՄուդ Օփեն» մրցաշարը․ կայացել են 8-րդ տուրի հանդիպումները։
8-րդ տուրի ավարտին մրցանակային աղյուսակը շարունակում է մնալ անփոփոխ: ՄԳ Մանուել Պետրոսյանը և Ամիրեզա Պուր Աղա Բալան հավասարապես կիսում են 1-2-րդ հորիզոնականները՝ 7 միավորով:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիայի ֆեյսբուքյան էջը՝ այսօր ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Ծաղկաձորում ընթացող միջազգային մրցաշարին։ Նախագահը շրջել է դահլիճով և հետևել առաջատարների խաղերին։
Հիշեցնենք, որ վաղը տեղի է ունենալու մրցաշարի վերջին՝ վճռորոշ փուլը։