Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Ես ցանկանում էի, որ «Սիթիին» բաժին հասներ «Լիոնը» կամ նմանատիպ մի ակումբ , բայց մենք խաղալու ենք «Ռեալի» դեմ և հասկանալի է, որ մեզ դժվար հանդիպումներ են սպասվում:
Տեսնենք, թե ինչ կլինի: «Ռեալը» կարող է պայքարից դուս թողնել «Սիթիին»,-ասել է Տուրեն:
«Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին, պատասխան խաղը ` մարտի 17-ին:
Հավելենք, որ Յայա Տուրեն շուտով կարող է համալրել բրազիլական «Բոտաֆոգոյի» շարքերը: