ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գոլային փոխանցման հեղինակ է դարձել երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» դեմ խաղում (1-1):
Դա այս մրցաշարում հարձակվողի կողմից կատարած 30-րդ գոլային փոխանցումն է։
Այսպիսով, Նեյմարը դարձավ պատմության մեջ երրորդ խաղացողը, ով կարողացավ խփել 30+ գոլ և կատարել 30+ գոլային փոխանցում ՉԼ-ում։
Ավելի վաղ նման ցուցանիշ էին գրանցել միայն Կրիշտիանու Ռոնալդուն ու Նեյմարի ներկայիս թիմակից Լիոնել Մեսսին։